Cinema
Ֆիլմի ժամ. Արգելված ձայներ
CAUCADOC-ը հրավիրում է վավերագրական ֆիլմերի բաց դիտումների ԷՕՆ հակասրճարանում:
Դիտումներին հաջորդում է քննարկում՝ ֆիլմի թեմայով: ֆիլմերը մարդու իրավունքներին նվիրված աշխարհում ամենամեծ «Մեկ աշխարհ» փառատոնի ֆիլմադարանից են՝ հայերեն թարգմանությամբ:
Հունիսի 4-ին` ժամը 19:00-ին կցուցադրվի ռեժիսոր Բարբարա Միլերի «Արգեված ձայներ» ֆիլմը (Շվեյցարիա, 2012 թ.), որը պատմում է 3 կին բլոգերների մասին: Նրանց ճնշում, արգելում և գրաքննում են: Բայց Յոանի Սանչեսը, Ցզեն Ջինյանը և Ֆարնազ Սեիֆին չեն վախենում իրենց երկրներում տիրող բռնատիրական ռեժիմներից: Այս համարձակ կանայք պայքարում են հանուն նոր, միավորված և դիմադրող սերնդի: Նրանց բլոգները խարխլում են Կուբայում, Չինաստանում և Իրանում հաստատված տեղեկատվության պետական մենաշնորհը՝ վտանգելով իրենց կյանքը: