Դասախոսություն. «Այն ամենն, ինչ ցանկանում էիք իմանալ անիմացիայի մասին»
Սիրելի անիմատորներ և անիմացիայի սիրահարներ,
ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն կինոփառատոնը հրավիրում է ուկրաինացի ռեժիսոր-անիմատոր Նիկիտա Լիսկովի «Այն ամենն, ինչ ցանկանում էիք իմանալ անիմացիայի մասին» դասախոսությանը, որը տեղի կունենա «Ականաթ» սրճարանում (հասցեն՝ Կողբացի 28):
Դասախոսության բովանդակությունը՝
- Հեղինակային, ոչ կոմերցիոն անիմացիա՝ ո՞րն է տարբերությունը
- Անիմացիայի պատմությունը ստեղծման օրվանից (Ֆրանսիա, Ամերիկա, Լեհաստան, Էստոնիա):
- Երաժշտությունը անիմացիայի մեջ
- Անիմացիայի տեխնիկաներ՝ դասական, եռաչափ, տիկնիկային, փորձարարական, պիքսիլացիա, տոտալ անիմացիա:
- Անսյուժե անիմացիա
- Անիմացիան կինեմատոգրաֆում
- Անիմացիա թե՞ մուլտիպլիկացիա
- Անիմացիոն փառատոններ
- Ժամանակակից հեղինակային անիմացիայի լավագույն ներկայացուցիչները:
Դասախոսության շրջանակներում կցուցադրվեն ֆիլմերից հատվածներ և վավերագրական նյութեր, ինչպես նաեւ ուկրաինացի և ֆինն ռեժիսորների նորարարական ֆիլմեր, որոնք հասանելի չեն համացանցում:
Միջոցառումը կտևի 3 ժամ՝ ներառյալ սուրճի ընդմիջումը:
Դասախոսությունը կանցկացվի ռուսերեն լեզվով: Մուտքն անվճար է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ
Արկադի Դումիկյան
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)