Other
Հեծանիվով լուսաբաց 1
"Հեծանվով լուսաբացը" Հայաստանի ամենալայնամասշտաբ հեծանվային միջոցառման` "Գիշերը հեծանվովի" տրամաբանական շարունակությունն է: Այն կհամախմբի տասնյակ հեծանիվներ, քամի, ազատություն, լուսաբաց, խինդ ու ծիծաղ: Իսկ ամենակարևորը կհամախմբի մարդկանց, ովքեր կարող են հիանալի ժամանակ անցկացնել` ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ:
Միջոցառման նպատակն է ավելի ընդլայնել հայ հեծանվորդների շարքերը, ինչպես նաև դարձնել հեծանիվը լիիրավ փոխադրամիջոց:
Հավաքը տեղի կունենա օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշէրը` ԵՊՀ-ի դիմաց:
Երթուղի` Աբովյան- Սարալանջի փողոց, Ազատության պողոտա- Կոմիտաս, Կիևյան կամուրջը և վերջնակետը` Թումոյի այգի: