Other
Թեյի Ժամ. Չինական և հնդկական սև թեյեր
ԷՕՆ-ը կրկին ողջունում է թեյի սիրահարներին և հրավիրում բոլորին մասնակից լինել հուլիսի 8-ին կայանալիք մեր հաջորդ թեյախմության երեկոյին, որը նվիրված կլինի սև թեյի տեսակներին:
Այս անգամ թեյի վարպետ Հրանտ Դանդուրովի հետ միասին կփորձենք հասկանալ, թե ինչով են իրարից տարբերվում Հնդկաստանի և Չինաստանի սև թեյերը, և թեյախմության արարողության ընթացքում կընտրենք նրանցից լավագույնը:
Միացե՛ք մեզ հուլիսի 8-ին` ժամը 20:00-ին` վայելելու բարձրորակ չինական և հնդկական թեյեր, լսելու հետաքրքիր ու կախարդական պատմություններ:
Մուտքը՝ 1500 դրամ ողջ միջոցառման համար: Տոմսերի քանակը խիստ սահմանափակ է: Տոմսերի համար կարող եք դիմել ԷՕՆ-ի մենեջերներին: