Ոսկե Ծիրան: Խաղեր
Կարճամետրաժ խաղարկային ֆիլմ է՝ ըստ Իրենեուշ Իրեդինսկու «Վերելակ» ռադիոպիեսի: Ամբողջ պատմությունը տեղի է ունենում կանգ առած վերելակի մեջ: Երկու մարդ մնացել են ներսում: Նրանք զարմանալի խաղ են սկսում: Համատեղ կյանք են հորինում, մտացածին պատմություններ անում իրար առաջին ռոմանտիկ ու զվարճալի հանդիպման մասին և շարունակում մինչև ծանոթության դրամատիկ ավարտը: Ինչևէ, երևակայականը շուտով միահյուսվում է իրականում ապրածին: Նրանց անմեղ խաղը վերածվում է բուռն զգացմունքներով համակված դրամայի: Ֆիլմը ներկայացնում է, թե ինչ ցավագին ու անողոք են այն խաղերը, որ խաղում ենք մեր կողքի մարդկանց հետ, թե ինչպես ենք երբեմն անզոր գլուխ հանելու անցյալի խնդիրներից, և թե ինչ մեծ ուժ ունի մեր երևակայությունը:
Տևողությունը` 30 րոպե
Լեզուն` լեհերեն, անգլերեն և հայերեն ենթագրերով