Ոսկե Ծիրան: Զվենիհորա
Ուկրաինական տափաստաններում Զվենիհորա կամ Զրնգուն Լեռ կոչվող խորհրդավոր վայր կա: Ժողովրդական ավանդությունների համաձայն՝ այնտեղ սկյութների անգին գանձերն են պահված: Ուկրաինայի դիմագծին հետք թողած պատմական դեպքերի ամբողջ շղթան՝ վարյագները, քոչվոր նվաճողները, պայքարը լեհ ազնվականության դեմ, Հայդամակայի ապստամբությունը, Առաջին համաշխարհային պատերազմը և Բոլշևիկյան հեղափոխությունն ի մի են եկել մի անտարիք, սրտաբաց, ձեռներեց, խորամանկ ու անխորտակելի ուկրաինացի ծերունու կերպարում, որը, ըստ Դովժենկոյի, Ուկրաինայի անձնավորումն է: Ծերունու ամբողջ կյանքը նվիրված է երևակայական ծածուկ գանձերի որոնմանը, գանձեր, որոնք, ինչպես հետզհետե պարզվում է ֆիլմում, Ուկրաինայի ազգային առանձնահատկության և դեռ չբացահայտված հոգևոր ներուժի փոխաբերությունն են: Ծերուկը երկատված է իր թոռ Պավլոյի՝ Ուկրաինայի ազգայնական գործի մարմնավորման և առաջադեմ, պրոլետարատամետ բոլշևիկ Տիմիշենկոյի միջև: Պավլոյի հրահրմամբ նա փորձում է ռելսերից հանել բոլշևիկյան առաջընթացի գնացքը: Տիմիշի զինակիցները, բռնում են նրան, ներում շնորհում և դեպի պայծառ նոր օրը սուրացող գնացք նստեցնում: