Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշար. Կադանս անսամբլ` «Չորս եղանակները»
Հակոբ Ջաղացպանյան` կիթառ
Սոֆի Միքայելյան` դաշնամուր
Վարազդատ Խաչումյան` ջութակ
Մերուժան Եգանյան` ակորդեոն
Գուրգեն Ամիրյան` կոնտրաբաս
Այցելեք Հատուկ միջոցառումների սրահ` վայելելու Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը:
Գինը` 3000 դրամ:
Կարևոր է. համերգի սկիզբը` ժ. 20.00-ին: Համերգի ընթացքում սրահի մուտքն արգելված է:
Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և մենք կամրագրենք սեղանը հատուկ Ձեզ համար:
Սիրով տեղեկացնում ենք նաեւ, որ համերգային ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` մեկ շաբաթվա ընթացքում:
Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և անվճար դիտեք ԳԱԿ-ի ցուցադրությունները, ստացեք 10% զեղչ բոլոր հատուկ միջոցառումների` այդ թվում համերգաշարերի և դասախոսությունների համար, ինչպես նաև Թանգարանի խանութի ողջ տեսականու համար: