Ոսկե Ծիրան: Նամակներ ինքս ինձ
Տասներկու տարի շարունակ պատերազմի լուսանկարիչ Օլեգ Կլիմովը վավերագրել է Խորհրդային միության քայքայումը: Նա ականատես է եղել 90-ականների գրեթե բոլոր հակամարտություններին և ազգային լարվածություններին: Նրա լուսանկարները հայտնվել են բազմաթիվ արևմտյան թերթերի էջերում՝ որպես նախկին Խորհրդային Միության պատերազմական վիճակի լուռ վկայություններ: Բայց Օլեգի լուսանկարչական գործունեությունն իր վրա ևս անձնական ազդեցություն է թողել: Տարիներ շարունակ առանց խնդիրների ապրելուց հետո նա հանկարծ կանգնում է պատերազմական տրավմայի առաջ: Ներքին խաղաղության հետամուտ՝ Օլեգը վերադառնում է այն վայրերը, որոնք լուսանկարել է պատերազմի ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Չեչնիա: Ի հավելումն Օլեգի հուշերի՝ այլ իրողություններ են երևան գալիս, այն մարդկանց առնչվող իրողություններ, որոնց նա նկարել է ժամանակին: