Cinema
Ոսկե Ծիրան: Աշխարհը
Ֆիլմը կարեկից հայացքով պատկերում է Չինաստանի հեռավոր մարզերից Պեկինի Աշխարհ զբոսայգում ապրելու և աշխատելու եկած քսանն անց երիտասարդների առօրյա սիրային պատմությունները, ընկերությունն ու անհույս երազանքները: Որպես Լաս Վեգասի և Էփքոթ կենտրոնի արտառոց միջմշակութային խաչասերում՝ Աշխարհ զբոսայգին հրամցնում է զանազան շոուներ Թաջ Մահալի, Էյֆելյան աշտարակի, Սբ Մարկոսի հրապարակի, բուրգերի և նույնիսկ Առևտրի կենտրոնի զույգ երկնաքերների փոքրացված կրկնօրինակների շրջակայքում: