Cinema
Ոսկե Ծիրան: Ապրում էր մի երգող կեռնեխ
Թբիլիսիի օպերայի թատրոնում հարվածային գործիքներ նվագող երաժիշտը կարող է կոմպոզիտոր դառնալ և իր հետքը թողնել պատմության ու մարդկանց հոգիների մեջ: Մեղեդին արդեն նրա մտքում է, ուղեկցում է ամենուր: Մնում է հասնել տուն՝ նոտաների թղթին, և գրի առնել: Բայց նա օրերն անցկացնում է՝ մի ընկերոջից դեպի մյուսը թռչելով, սիրուհուց՝ սիրուհի, խուսափելով որևէ պատասխանատվությունից և անգամ հինգ րոպե դադար չառնելով: Իսկ վայրկյաններն անցնում են ու անցնում: Ամեն վայրկյան կարող է վերջինը լինել:
