Ոսկե Ծիրան: Ենթադրյալ մեղավորը
Ի՞նչ է մարդ զգում, երբ նրան հանկարծ վերցնում տանում են փողոցից ու ասում, թե սպանություն է գործել, որից անտեղյակ է, և նա 20 տարով հայտնվում է ճաղերի հետևում: 2005-ի դեկտեմբերին Մեխիկոյում հենց սա է պատահել Տոնիո Սունյիգային, և հազարավոր այլ անմեղ երիտասարդների նման նա դատապարտվել է մի հանցանքի համար, որը երբեք չի գործել: Ֆիլմը երկու երիտասարդ փաստաբանի և Տոնիոյին ազատելու նրանց աննկարագրելի պայքարի պատմությունն է: Առանց կինոյի ոլորտում որևէ փորձ ունենալու՝ նրանք սկսել են այս պատմությունը նկարահանել, քանի որ հասկացել են. միայն տեսախցիկը կարող է երևան բերել այն սահմանված անարդարությունը, որին ականատես են դարձել: Ավելի քան երեք տարի շարունակ մեքսիկական դատարան և բանտային համակարգ մուտք գործելու աննախադեպ թույտվությամբ նկարահանված այս դիտունակ ֆիլմը խիստ դրամատիկ է և իրական լարվածությամբ լի, բայց և այն համակարգի այրող դատավճիռը, որտեղ ոստիկանությունը հետաքննության կարիք չունի, քանի որ համակարգը մեղավորություն է ենթադրում: