Cinema
Ոսկե Ծիրան: Առափնյա պարեկ
Հարավային և Հյուսիսիային Կորեայի սահմանին զորքերը հսկում են ափեզրը: Ամեն ոք վախեցնում է իրենից ցածր աստիճան ունեցողին. լարվածությունը մեծ է: Առաջին դասի շարքային Կանը և նրա ընկերը՝ շարքային Կիմը, պարեկություն են անում, երբ հարբեցողությամբ զբաղված երիտասարդները ծաղրում են նրանց: Երկու գիշեր անց Կանը, հետևելով հրամանին, կրակ է բացում սահմանային գոտի ներթափանցած մարդու վրա: Պարզվում է՝ դա այն երիտասարդն է, որի հետ բախվել էին, երբ նա ընկերուհու՝ Մի-յոնի հետ ժամադրության էր: Քանն արժանանում է գովասանքի, բայց սարսափած է: Կիմը փորձում է պահպանել ընկերությունը, պարտքի զգացումն ու մարդկայնությունը: Մինչ Կանն իրնե սկսում է պահել արտառոց ու բիրտ, Մի-յոնը դյուրամատչելի որս է դառնում զինվորների համար: Նողկալի է ամեն ինչ: