Cinema
Ոսկե Ծիրան: Սահմանազատում
Անան միանում է իր օտարացած խորթ եղբորը՝ Ուլիին, երբ վերջինս Ֆրանսիա է գալիս իրենց հոր մահվան կապակցությամբ: Նա որոշում է վերադառնալ Իսրայել՝ փնտրելու իր դստերը, որին լքել է ծննդաբերելուն պես՝ քսան տարի առաջ: Սահմանները մեքենայով, գնացքով և նավով հատելուց հետո Անան և Ուլին հայտնվում են այն հուզախռով թոհուբոհի մեջ, որը կապված է 2005-ին ռազմական միջամտությամբ կատարված սահմանազատման՝ Գազայի գոտուց իսրայելացի բնակիչների դուրսբերման հետ: