Յոգայի բաց դաս ԷՕՆ-ում
ԷՕՆ-ը սիրով Ձեզ հրավիրում է յոգայի վարժանքների բաց դասի: Դասի ընթացքում դուք կծանոթանաք ինչպես յոգայի տեսական հիմունքներին, այնպես էլ գործնական պարապմունքներին: Յոգական կեցվացքների դրական ազդեցությունը մարմնի և մտքի վրա անհերքելի է: Այս դասի շրջանակներում դուք կկատարեք յոգայի վարժանքներ՝ զույգերով: Ժամանակակից յոգայի այս ճյուղը շեշտը դնում է ոչ միայն զույգի օգնությամբ ֆիզիկական վարժանքների արագ և էֆեկտիվ արդյունքի հասնելու, այլ նաև դրանց հոգեբանական ազդեցության վրա: Զույգերով յոգան հնարավորություն է տալիս ձեռք բերել դիմացինին օգնելու և նրան վստահելու մեծ ունակություն: Այստեղ Ձեր զույգը կարող է լինել Ձեր ընկերը կամ ընկերուհին, այնպես որ եկեք ընկերներով և մտերիմներով: Վերցրեք հարմար հագուստ: Եկեք անօթի և մի փոքր շուտ, որպեսզի կարողանաք ժամանակին փոխել հագուստը և հնարավորինս հարմար տեղավորվել: Դասը կկայանա չորեքշաբթի` հուլիսի 16-ին, երեկոյան ժամը 19.00: Դասին մասնակցության համար պետք է վճարել ԷՕՆ հակասրճարանի կողմից սահմանցած ժամավճարը, երեկոյան ժամերի համար 1 ժամը՝ 1000 դրամ: