Other
Crime / fiction /reality
Փաստագրականի և մտացածինի խաչմերուկում` դետեկտիվ ժանրի գրականությունն արդեն դարուկես է, ինչ չի զիջում իր դիրքերը: Ինչպե՞ս է ժամանակակից զանգվածային ժանրը ուրվագծում ամենօրյա իրականությունը: Ի՞նչ վերափոխումներ է ապրում քրեական գրականությունը հետարդիական գեղագիտության համատեքստում: Ի՞նչ է դետեկտիվն այսօր: Գրականության տեսա՞կ, թե՞ «իշխող խոսույթի» տեղակայման միջոց: Ի՞նչն է արտահայտում ժամանակակից իրականությունը. դետեկտիվ պատո՞ւմը, թե՞ քրեաիրավական լեզուն:
Այս մասին կխոսեն`
Տիգրան Ամիրյան, բ.գ.թ, գրականագետ (Մոսկվա),
Ռաֆիկ Սանթրոսյան, ԵՊԼՀ և ՀԱՀ դասախոս, թարգմանիչ (Երևան)