Cinema
Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտություն
Որկուշաբթի օրը` օգոստոսի 25-ին, հրավիրում ենք դիտելու Բրեդ Սիլբերլինգի «Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտություն» ֆիլմը:
Մի վատ մռայլ օր երիտասարդ Բոդլերների՝ Վայոլեթի, Կլաուսի և իրենց փոքրիկ քույրիկի՝ Արևիկի հետ դժբախտություն պատահեց։ Սարսափելի հրդեհը զրկեց նրանց տնից և սիրելի ծնողներից։ Որբերի կյանքում հայտնվեց խնամակալ Կոմս Օլաֆը, որը, ինչպես պարզվեց, ոչ մի կոմս էլ չէր, այլ չար հանճար, դերասան և կերպարանափոխվելու վարպետ, որը ձգտում էր տիրանալ որբերի ունեցվածքին:
Մուտքը` 1000 դրամ (ներառյալ թեյ/սուրճ/քաղցրավենիք):
Ֆիլմը կդիտենք ռուսերեն թարգմանությամբ: