«Խազերի» համերգը Ծաղկաձորում
Հրավիրում ենք Ծաղկաձոր՝ «Խազեր» երգչախմբի համերգին: Ծրագրում՝ Կոմիտասի երգացանկից ավելի քան 25 երգ: Ծրագրի տևողությունը` 60 րոպե: Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ: Համերգը տեղի է ունենալու Ծաղկաձորի «Գրողների Տուն» հյուրանոցի հարմարավետ և լուսավոր դահլիճում:
«Խազեր» երգչախումբը ստեղծվել է մոտ 2 տարի առաջ՝ կամավոր, երաժշտասեր երիտասարդների նախաձեռնությամբ: Երգչախմբում երգում են տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր երիտասարդներ (երաժիշտներ, բնապահպաններ, ազգագրագետներ...), բայց բոլորին միավորել է ազգային երաժշտութունը տարածելու ու զարգացնելու գաղափարը: Այդ գաղափարը մասամբ ներկայացված է երգչախմբի անվանման մեջ: Խազերը հին հայկական նոտագրությունն է, որը վերականգնվել 19-րդ դարում հայ մեծագույն երաժիշտ, ազգագրագետ Կոմիտասի կողմից: Ցավոք 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունից հետո Կոմիտասի ձեռագրերի մի մասը կորել է: Դրանց մեջ եղել են խազերի մասին աշխատություններ և համաշխարհային երաժշտական ժառանգության համար թանկարժեք նյութեր: Երգչախմբի երգացանկի հիմնական մասը կազմում են Կոմիտասի բազմաձայնած գեղջկական և եկեղեցական երգերը: Դրանց թվում՝ աշխատանքային, ծիսական, սիրային-քնարական, հայրենասիրական, պարային և այլն: «Խազեր» երգչախումբն իր նախաձեռնությամբ մի քանի համերգներ է ունեցել՝ նվիրված բնապահպանական խնդիրներին: 2012-ին և 2014-ին երգել է «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին: 2014թ-ին մասնակցել է Վագների անվան երիտասարդ երաժիշտների փառատոնին:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Արկադի Դումիկյան 2023
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Диана Арбенина и Ночные Сна...
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 10.000-32.000դր.: