Մանսուրյանը և հայ արվեստը
Այս տարի լրանում է մեր ժամանակների խոշորագույն հայ կոմպոզիտորներից մեկի՝ Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը: Շնորհիվ իր բազմաժանր եւ տարողունակ կոմպոզիտորական արվեստի՝ նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ ստեղծագործությունների, Մանսուրյանի համբավը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից. նրա գործերն այսօր հնչում են համաշխարհային բեմերից:
Տիգրան Մանսուրյանի տարեդարձը հիանալի առիթ է անդրադառնալու նրա արվեստագիտական կերպարի բազմաշերտությանն ու հարստությանը: Նարեկացի Արվեստի Միությունը, որն այս տարի նշում է իր հիմնադրման տասնամյակը, իր հոբելյանական տարեդարձը նվիրում է վարպետին ու նրա արվեստին:
Սեպտեմբերի 18- ին` ժամը 19.00- ին Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է ունկնդրելու «Մանսուրյանը և հայ արվեստը» դասախոսությունը, որը կներկայացվի Մհեր Նավոյանի կողմից:
