Եվրոպական ժառանգության օրերը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, որոնց միանում է նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հետևյալ ծրագրով՝
Օգոստոսի 30
19:00 Հայկական ավանդական պարերի ուսուցում «Կարին» համույթի մասնակցությամբ
Օգոստոսի 31
15:00 «Ճանապարհորդություն գույների աշխարհով» կրթական ծրագիր
Օգոստոսի 31
19:00 «Թվանշային դարաշրջան. Արամ Խաչատրյան. կյանքը և ստեղծագործությունը» մրցանակակիր մուլտիմեդիա սկավառակի վիզուալ/ինտերակտիվ ներկայացում
Բանախոս՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի (ՏՏՀ) գործադիր տնօրեն՝ Գարեգին Չուգասզյան
Սեպտեմբերի 1
Շրջայցեր հանրության համար՝ կենտրոնի էքսկուրսավարների ուղեկցությամբ
Կենտրոնը նաև սիրով առաջարկում է մասնավոր շրջայց Եվրոպական ժառանգության օրերի առիթով Հայաստան ժամանած Եվրոպական միության հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի մշակութային ոլորտի պատասխանատու պաշտոնակատար անձանց համար:
Բոլոր ծրագրերին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: