Ֆիլմի ցուցադրություն և հանդիպում ռեժիսոր Դավիթ Ռոբերտ Դերանյանի հետ
«Երաժշտությունից դեպի խելագարություն» Կոմիտասի կենսագրությունն է
Վավերագրական ֆիլմ, տևողությունը՝ 80 րոպե, 2014թ.
Ֆիլմը պատմում է մեծամասշտաբ ողբերգության՝ Հայոց ցեղասպանության մասին, որի հիմնական առանցքը Կոմիտասի ազգանվեր գործունեությունն ու կյանքի ողբերգական ավարտն են, որն իր մեջ խտացնում է ոչ միայն զանգվածային սպանությունների ժողովրդագրական նկարագրություն, այլ նաև անհատական անձանց սպանություններ, որը նրան հասցրեց խելագարության և որոնց հետևանքները սերնդեսերունդ փոխանցվելով հոգեբանորեն կրում է մի ողջ ժողովուրդ:
Ֆիլմին իրենց մասնակցությունն ու Կոմիտաս հանճարի մասին պատմություններն են բերել պրոֆեսորներ, երաժշտագետներ, հոգևորականներ, հոգեբույժ, որն աշխատում է Փարիզի այն նույն հոգեբուժարանում, որտեղ իր մահկանացուն է կնքել Կոմիտասը:
Հրավիրում ենք Ձեզ մասնակիցը դառնալու ֆիլմի դիտմանը, որն առաջին անգամ է ցուցադրվելու Հայաստանում: Ֆիլմը կցուցադրվի անգլերեն լեզվով:
