Other
Urban Fest Yerevan 2.0/ Ուրբան փառատոն Երևան 2.0
ImYerevan.com կայքը սիրով հրավիրում է բոլոր իսկական երևանցիներին մասնակցելու իր տեսակով առաջին ուրբանիստական (քաղաքային) Երևան 2.0 փառատոնին: Ամեն ոք հնարավորություն կունենա մասնակցել ինտերակտիվ հարթակներում կազմակերպված վարպետության դասերին,: Մասնավորապես՝ ստեղծել արտ-ինստալյացիաներ, սովորել գրաֆիտի, գործել հագուստ ծառերի համար, զբաղվել Street Workout-ով և հանգստանալ բացօթյա ընթերցասրահում և վայելել փողոցային արվեստի տարբեր ժանրերի ներկայացումներ:
Փառատոնի կազմակերպիչներն են «Երևան Փրոդաքշնս» ընկերությանը պատկանող imyerevan.com կայքը և Boghossian Gardens-ը: Փառատոնն իրականացվում է Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ:
