Ռոբոտներն առօրյայում
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ռոբոտներն առօրյայում» փառատոնին, որը կանցկացվի հոկտեմբերի 3-5-ը՝ ԴիջիԹեք Էքսպո 2014 ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում:
Կիրականացվեն ցուցադրություններ հետևյալ թեմաներով.
- Ռոբոտներն առօրյայում
- Գծին հետևող ռոբոտ
- Համակարգչային խաղեր և անիմացիաներ
- EcoRobot
- Տպագիր նյութեր և այլ իրեր տարածող ռոբոտներ։
Ինչպես նաև՝
- Թեմատիկ պրեզենտացիաներ
- Խաղեր և մրցումներ
Փառատոնին նախատեսվում է 50-ից ավելի խմբերի մասնակցություն:
Այստեղ Դուք կամ Ձեր երեխան հնարավորություն կունենաք ստեղծել Ձեր առաջին ռոբոտը, ծանոթանալ համակարգչային խաղերի և անիմացիաների ստեղծման գործընթացին, ինչպես նաև պատանի ռոբոտաշինարարների ձեռքբերումներին:
Միջոցառումը տեղի կունենա «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրի 3-րդ հարկում:
