Exhibitions
Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդես
Բացման մուտքը հրավիրատոմսերով: Ցուցահանդեսը հանրությանը բաց կլինի հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ից: Ցուցահանդեսի մուտքը Պատկերասրահի տոմսերով:
Հոկտեմբերի 7-ին` ժամը 15:00 Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը իրականացվում է Լեհաստանի և Հայաստանի նախագահների բարձր հովանու ներքո: Կներկայացվի շուրջ 45 աշխատանք: Աքսենտովիչը հայտնի է որպես դիմանկարիչ։ Պատկերել է ժանրային տեսարաններ հուցուլների կյանքից։ Նկարիչը անդրադարձել է նաև հայկական թեմաներին։
