Concert
Բարեգործական համերգ AEON/ ԷՕՆ-ում
«Օգնեք մայրիկիս հաղթահարել հիվանդությունը». Բարեգործական համերգ AEON/ԷՕՆում
«1000 հոգի՝ 1000 դրամ» նախաձեռնությունը սիրով հրավիրում է բոլորին բարեգործական համերգային երեկոյի AEON/ԷՕՆ-ում Տիգրան Աթանեսյանի և Էվա Ռոք բենդի մասնակցությամբ՝ վայելելու արտասահմանյան, ռուսական և հայկական հայտնի ու շատ սիրված կատարումներ: Տոմսի արժեքը ՝ 1500 դրամ է, որն իր մեջ ներառում է անվճար հյուրասիրություն՝ թեյ/սուրճ/թխվածքաբլիթներ/մրգեր: Այստեղ ձեզ սպասվում են նաև ավելի քան 20 տեսակի յուրօրինակ սեղանի խաղեր, նոր լույս տեսած գրքեր, թերթեր, ամսագրեր և հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար շատ ու շատ այլ պարագաներ: Իսկ հատուկ ցանկացողների համար այդ օրը AEON/ԷՕՆ հակասրճարանում կվաճառվի գինի և գարեջուր:
