Concert
Կարո Չալիկյան «Կոմիտաս 145»
Հոկտեմբերի 8 - ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում կներկայացվի մի շատ յուրահատուկ համերգ- դասախոսություն կոմպոզիտոր, երգիչ, պրոֆեսոր Կարո Չալիկյանի կողմից` նվիրված Կոմիտաս Վարդապետի 145 - ամյակին: Զբաղված լինելով իր հետազոտություններով, նա հազվադեպ է կարողանում ժամանակ հատկացնել նման միջոցառումների կազմակերպմանը: Բաց մի թողեք Հայաստանի մեծագույն մտքերից մեկի հետ շփվելու այս եզակի հնարավորությունը:
Մուտքն ազատ է:
