Ջուրը՝ գդալ-գդալ
Դերերում`
Տաթևիկ Մելքոնյան,
Սամվել Թադևոսյան,
Լիանա Արեստակյան,
Կարեն Խաչատրյան,
Գեորգի Հովակիմյան,
Լիանա Նիկողոսյան,
Պետրոս Ղազանչյան
Բեմադրիչ`
Ցոլակ Մլքե-Գալստյան
Զգեստների դիզայներ՝
Լուսինե Խանդիլյան
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է (ԱՄՆ-Հայաստան համատեղ ծրագիր) «Ջուրը՝ գդալ-գդալ»
Մուտքն ազատ է:
Սիրելի բարեկամներ,
Ուրախ եմ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և ՀայՖեստը միասին ներկայացնում են Կիարա Ալեգրիա Հուդեսի 2012թ. պուլիցերյան մրցանակի արժանացած «Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսը: Այս պիեսը պատմում է Իրաքի պատերազմի ամերիկացի վետերանի մասին, ով պայքարում է գտնելու իր տեղն այն հասարակության մեջ, որն անտեսում է նրա կատարած զոհողությունները և կրած տառապանքները՝ թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ: «Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսի հերոսները փորձում են հաղթահարել մեկուսացումն ու ցավը, իմաստալի փոխհարաբերություններ ձևավորել այն ընտանիքի հետ, որտեղ ծնվել, հասակ են առել ու այն ընտանիքի հետ, որ ստեղծում են իրենք: Պիեսը սկզբում, կարծես, ամբողջովին ամերիկյան իրականություն է ներկայացնում, սակայն մեկուսացման ու հնարավոր մաքրագործման թեմաները համընդհանուր են, և հուսով եմ, որ այն հայաստանյան հանդիսատեսի շրջանում նույնպիսի ընդունելություն կգտնի, ինչպես ամերիկյան թատերասերների ու քննադատների շրջանում: Այսպիսի նորարար ու խորիմաստ պիեսի թատերականացման համար դժվարանում եմ պատկերացնել ավելի լավ մի գործընկեր, քան ՀայՖեստը, որը ներկայացնում է բացառիկ թատերական ներկայացումներ ամբողջ աշխարհից: Այսօր մենք առիթ կունենանք վայելելու ժամանակակից լավագույն ամերիկյան դրամատիկական ստեղծագործություններից մեկը: Հուսով եմ այն մտորելու տեղիք կտա ու կոգեշնչի հանդիսատեսին:
Ջոն Ա. Հեֆֆերն
Հայաստանում ԱՄՆ դեսպան
