Other
Հայկական մանրանկարչության բաց դաս
Հոկտեմբերի 17-ին` ժամը 18:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում կազմակերպվող բաց դասը բացառիկ հնարավորություն կընձեռի բացահայտելու հայկական մանրանկարչության հինավուրց արվեստը: Դասը կվարի պրոֆեսիոնալ մանրանկարչուհի Լիլիթ Վարդումյանը, ով կներկայացնի իր երկարամյա փորձն այս բնագավառում, իր գաղտնիքները, և հնարավորություն կտա ներկաներին արտահայտվելու Հայաստանի ավանդական արվեստի միջոցով:
Մասնակցության համար մանրանկարչության գիտելիքներ ունենալը պարտադիր չէ:
Մուտքն ազատ է:
