Ֆիլմի Ժամ. «Ճանապարհ»
Հոկտեմբերի 23-ին «Ֆիլմի Ժամ»-ի շրջանակներում կդիտեք Թոմ Ալլենի «Ճանապարհ» ֆիլմը, որը հատուկ բոլորիս համար կներկայացնի Թոմի եղբայր` Բենը:
Ֆիլմը պատմում է 23-ամյա Թոմ Ալենի մասին, ով օր ու գիշեր աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում: Նրան հանգիստ չի տալիս այն միտքը, որ նա կարող էր ավելին ստանալ կյանքից: Ուստի Թոմը դիմում է ծայրահեղ մի արկածի` հեծանվով շրջագայել աշխարհով մեկ: Փորձառության պակասը չի խանգարում Թոմին, և նա հեծանվով հատում է երեք մայրցամաքներ, հանդիպելով բազմաթիվ ընկերների ու թշնամիների: Սակայն ճանապարհորդությունը անսպասելի բեկում է ունենում, երբ Թոմը սիրահարվում է Թենիի անունով մի եռանդուն պարսկահայուհու: Վերջինիս ծնողները արգելում են նրան միանալ ճամփորդությանը, և Թոմը առերեսվում է մի անլուծելի դիլեմայի` մնալ Թենիի հետ թե շարունակել ճանապարհը միայնակ:
«Ճանապարհը»՝ մի անկեղծ ու իրական պատմություն է այն մասին, որ կարող ես գտնել այն ինչ փնտրում ես, երբ դա ամենաքիչն ես ակնկալում:
Ցուցադրությունից հետո հյուրերը հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել Բեն Ալլենին, ով սիրով կպատմի իր եղբոր արկածների մասին:
Մուտքը` 1000 դրամ (ներառյալ թեյ/սուրճ/քաղցրավենիք/մրգեր):
Ֆիլմի լեզուն` անգլերեն:
