ՌեԱնիմանիա. Ընթացիկ նախագծեր. Լևոն Պետրոսյան՝ «WIilddot» ստուդիա | Պապը
Հոկտեմբերի 28-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում Լևոն Պետրոսյանը՝ «Wilddot» ստուդիա, կներկայացնի նոր անիմացիոն ֆիլմի՝ «Պապը» արտադրական ընթացքը, ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու «ՌեԱնիմանիա» 7-րդ անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում:
«Wilddot» ստուդիան գործում է 2014-ի փետրվարից: Նախապատրաստում և իրականացնում է տիկնիկային ժանրի անիմացիոն նախագծեր: Սեփական տեխնոլոգիական բազայի շնորհիվ Wilddot studio–ի թիմին հաջողվում է իրագործել ցանկացած բարդության նախագիծ:
Պապը
2014, Հայաստան, 6 րոպե Ձմեռ պապը նամակ է ստանում մի մեծահարուստի երեխայից, որը ցանկանում է նրա հետ խաղալիքներ բաժանել երեխաներին: Ձմեռ պապը որոշում է կատարել նրա ցանկությունը, սակայն, պապն անակնկալի է գալիս, քանի որ մեծահարուստի երեխան ապրում է մի շքեղ դղյակում, որը հսկում են պահապանները:
