Քարանձավախուզական արշավ
"Armenian Extreme Club" -ը մեկնում է "Սիմոնի Զաղա" կոչվող, լեգենդներով պարուրված, հսկայական և դեռ ամբողջովին չուսումնասիրված քարանձավը:
Ճանապարհը կանցնի գեղատեսիլ կիրճով և "Քարե Կրկես" կոչվող տարածքով, որտեղ գտնվում են նաև "Կարմիր" և "Կիկլոպի" քարանձավերը:
"Սիմոնի Զաղան" և նրա հարակից տարածքը "Հայաստանի Անձավագիտական Կենտրոն"-ի կողմից համարվում է չուսումնասիրված և հսկայական ստորգետնյա դատարկությունների պոտենցիալ ունեցող վայր: Համաձայն տեղացիների պատմությունների քարանձավը ունի բազմաթիվ խորացումներ, որոնք սովետական ժամանակներում ծածկվել են` ներսում պահվող կենդանիների համար առավել անվտանգ պայմաններ ստեղծելու համար: Քարանձավից քիչ այն կողմ կան մի քանի վիհեր, որոնցից ձմռանը գոլորշի է դուրս գալիս:
Մասնակցության արժեքը՝ 6000 դրամ` ներառյալ տրանսպորտը, ուղեկցորդների, քարանձավախույզների ծառայությունները:
Տեղերը սահմանափակ են: