«Երկու քույր ենք» համերգ- ցուցահանդես
Նոյեմբերի 4-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում կձուլվեն երաժշտությունը և կիրառական արվեստը:
Մասնագիտությամբ նկարիչ-մոդելավորող և կոչումով երաժիշտ Անուշ և Եվա Ստեփանյան քույրերը Ձեզ համար պատրաստել են երգարվեստի և նկարչական արվեստի հրավառություն, որը կրում է «Երկու քույր ենք» խորագիրը:
Երեկոյի ընթացքում քույրերը հանդես կգան համերգով, որից հետո կբացվի նրանց աշխատանքների ցուցահանդեսը:
Համերգի ծրագիր`
1. Հայկական ժողովրդական երգերի շարան
2. Վանա և Քեսաբի օրորերգեր (Հայ ավանդական երաժշտության համույթ)
3.Սանդի երգեր
4. Դռդո (դուդուկի մենանվագը՝ Արսեն Պետրոսյանի)
5. Գործիքային կատարումներ «Արտուտիկ» և «Արտաշատ»
6. «Սեր» երգ կիթառի նվագակցությամբ
7. «Ծիծեռնակ», հայկական ժողովրդական երգ, մշակումը՝ Շուշանիկ Սաղաթելյանի
8. Գ.Մանասյան, «Տոնական նախերգանք»(Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթ)
9. Սայաթ - Նովա, «Քանի վուր ջան իմ» և «Բրոյի բրոյի»
10. Կոմիտաս, «Գարունա»
11. Ա.Սաթյան, «Մարտիկի երգը»
12. Մ. Թոշիկյան, «Անի»
13. Շ. Ազնավուր, «Երկու կիթառ»
14. Ալ. Հարությունյան, Ա. Բաբաջանյան, «Հայկական ռապսոդիա»
15. Հայկական ժողովրդական երգ «Երկու քույր ենք»
Սպասում ենք բոլորին, մուտքն ինչպես միշտ ազատ է: Վավերացրե՛ք Ձեր կապը մշակույթի հետ:
