«Նախաշ» համույթ
Հասմիկ Բաղդասարյան` սոպրանո, Տաթևիկ Մովսեսյան` սոպրանո, Արփինե Տեր-Պետրոսյան` ալտ, Էմանուել Հովհաննիսյան` դուդուկ, Արամ Նիկողոսյան` ուդ, Տիգրան Հովհաննիսյան` դհոլ, Ջոն Հոդյան` դաշնամուր
«Երաժշտության կասկադ» շարքը ներկայացնում է` «Նախաշ» համույթ
Կարոտի երգեր. Երաժշտությունը՝ Ջոն Հոդյանի
Տոմսի գինը՝ 3000 դրամ:
Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և մենք կամրագրենք սեղանը հատուկ Ձեզ համար:
Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և անվճար դիտեք ԳԱԿ-ի ցուցադրությունները, ստացեք 10% զեղչ բոլոր հատուկ միջոցառումների` այդ թվում համերգաշարերի և դասախոսությունների համար, ինչպես նաև Թանգարանի խանութի ողջ տեսականու համար:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում: