Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ
Մասնակցում են`
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ( գեղ. ղեկավար`
Էդուարդ Թոփչյան)
Հայաստանի պետական կամերային երգչախումբ (գեղ. ղեկավար`
Ռոբերտ Մլքեյան)
«Հովեր» պետական կամերային երգչախումբ (գեղ. ղեկավար`
Սոնա Հովհաննիսյան)
Երևանի պետական կամերային երգչախումբ (գեղ. ղեկավար`
Հարություն Թոփիկյան)
Իրինա Զաքյան` սոպրանո
Համերգի ռեժիսոր`
Արամ Սուքիասյան
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ նոյեմբերի 10-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
Հոբելյանական համերգի ծրագրում ընդգրկված են Տիգրան Մանսուրյանի չարենցյան և իսահակյանական երգչախմբային շարքերը, «Դպիր տաղ կարդալն», «Խուտուտ–մուտուտ», «Ասացվածք հոր համար», «Կինոերաժշտություն» /պոպուրի/, «Պարտիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար /3-րդ, 4-րդ մաս/, «Ես իմ անուշ Հայաստանի», «Հավատով խոստովանիմ» /հայաստանյան պրեմիերա/ սիմֆոնիկ, վոկալ և խմբերգային ստեղծագործությունները:
Երեկոյի ընթացքում անդրադարձ կկատարվի կոմպոզիտորի կինոերաժշտությանը և ֆիլմերին, կցուցադրվեն դրվագներ կոմպոզիտորի կենսագրությունից:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: