«Մոլորակայինները» ֆոտո- ցուցահանդես
Համաշխարհայնացումը ու ինտերնացիոնալիզմը պարտադրում են տարբերվել ամենաբազմազան միջոցներով, դիմակայել համընդհանուր նույնականացմանն ու միևնույն ժամանակ պահպանել հիշողություն ապագայի համար: Կերպարային առանձնահատկություններ, մոդա, ատրիբուտների բազմաքանակ մեծություն, հոգեկերտվածքի կեղծ իդենտիֆիկացիա ու աներևակայելի պաթոս: Մառամ Ավագյանի լուսանկարների այս շարքում «իր» մարդկանց ոգեղեն, ֆիզիկական ու ներանձնային թաքուն ձգտումներն են, կերպարային խաղն ու ցանկալի զգայականությունը: Այստեղ ստվերները, ձևերը, գույները, միմիկաներն ու արտահայտչամիջոցները ուղղված են ընդգծելու ու պահպանելու այդ ամբողջ մոլորակային մթնոլորտը, ցուցադրելու ժամանակակից կեցության անտանելի ձանձրույթն ու արագընթաց ռիթմի հոսանքում սառած երանելի այն վայրկյանը, երբ նրանք բոլորը իրենց սիրելի ու գուցե անրջելի իրականության, ինչ-որ զուգահեռ իրականության տերն ու լիիրավ անդամն են: Այս բոլոր կերպարները ազատ ու էնտուզիազմով լի են ներկայանում, իսկ Մառամը, որպես միջնորդ ցուցադրում է նրանց ակնհայտ ցանկություններն ու թաքնված եսակենտրոն ձգտումները, իր դիտողական պրոեկցիան նետում նրանցից յուրաքանչյուրի կերպարային պատյանի վրա:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
2022 միստերիա հիստերիա
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը 1500-ից 8000 դրամ, տևողությունը 1 ժամ 20 րոպե
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։