«Դդմի օր». մրցույթ
Նոյեմբերի 15- ին` ժամը 12- ին, սիրով հրավիրում ենք Ձեզ «Դդմի օր» աշնանային ամենամյա տոն- մրցույթին Երևանի կենդանաբանական այգում:
«Դդմի օր» մրցույթը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական կրթության նախագծի մի մասն է, որի նպատակը կենդանիների ու շրջակա միջավայրի հանդեպ երեխաների շրջանում պատասխանատու վերաբերմունք ձևավորելն է:
Պատանի խոհարարներին հնարավորություն կտրվի դդմի, այլ մրգերի ու բանջարեղենի ստեղծարար համադրությամբ պատրաստել ախորժաբեր ուտեստներ, հյուրասիրել իրենց սիրելի կենդանիներին և համալրել նրանց սննդակարգի և կենսակերպի վերաբերյալ իրենց գիտելիքները:
Նախատեսվում են ուրախ խաղեր ու մրցույթներ, հեծանիվի խաղարկություն: Օրվա հատուկ հյուրերն են Քաջ Նազարն ու Ուստիանը:
Մինչև 16 տարեկանների և 70- ն անց անձանց համար մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Գայանե
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ Մայիս ՝ 5000-15000դրամ: Հունիս՝ 5000-20000 դրամ
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 2000-10000դր.:
«Երազ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.: