Exhibitions
Անհատական ցուցահանդես
Նոյեմբերի 25- ին` ժամը16-ին Հայանստանի նկարիչների միության մեծ դահլիճում ( Աբովյան 16) կբացվի նկարիչների միության նախագահի տեղակալ, 1979 թ-ից միության անդամ, Երևանի Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության' կերպարվեստի լավագույն ստեղծագործության մրցանակաբաշխության կրկնակի դափնեկիր, պրոֆեսոր Խաչատուր Ազիզյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ունենալով բազմաթիվ ցուցահանդեսներ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Լիբանանում, Ֆինլանդիայում, Կորեայում և այլլուր, Երևանում' նրա առաջին անհատական ցուցահանդեսն է, ուստի այն հեղինակի համար շատ պատասխանատու և նշանակալից է իր ամբողջությամբ: