Կինոչորեքշաբթի. «Թևանիկ»
Նոյեմբերի 19-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը պատիվ ունի հրավիրելու բոլորին ներկա գտնվելու հայ իրականության մեջ արցախյան ազատամարտին նվիրված բարձրարժեք և եզակի մի ֆիլմի ցուցադրության: Կցուցադրվի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է արցախյան մի գյուղի ու մարդկանց մասին, որոնց տուն է մտնում պատերազմը: Երեք տարբեր մարդկանց մեկ օրը ներկայացվում է ընդամենը 81 րոպեում: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Առաջինում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որը ստիպված է բաժանվել պատերազմի պատճառով: Երկրորդ մասում Աստղիկի կերպարի միջոցով ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը: Մեկ քայլ` մեկ օրում. խաղաղությունից` պատերազմ, որի ընթացքում Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը: Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, ով մասնակից է դառնում պատերազմական գործողությունների: Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում:
Ձեր մասնակցությամբ Դուք շնորհակալություն եք հայտնում ֆիլմի ողջ ստեղծագործական անձնակազմին կատարած կարևոր ու մնայուն գործի համար:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: