Ֆիլմի ժամ: Վայրի պայմաններում
ԷՕՆը հրավիրում է Ձեզ «Վայրի պայմաններում» ֆիլմի դիտմանը` մի հուզիչ ու ազդեցիկ ֆիլմ` հիմնված իրական պատմության վրա:
Քոլեջի 22-ամյա շրջանավարտ Քրիստոֆեր Մաքքենդելսը հրաժարվում է խոստումնալից ապագայից և իր արտոնյալ կյանքից՝ թողնելով ունեցվածքն ու նվիրաբերելով 24,000 դոլարի խնայողությունները ՝ վայրի պայմաններում ապրելու և արկածներ որոնելու նպատակով: Արկածախնդրությունը տանում է նրան Հարավային Դակոտայի ցորենի դաշտերից մինչև դասալիք ճանապարհորդության՝ Կոլորադո գետն ի վայր դեպի Կալիֆորնիայի Սլեբ քաղաքի «նոնկոնֆորմիստների» ապաստան և այլուր:
Ճանապարհորդության ընթացքում ամերիկյան հասարակության մարգինալների շարքում նա հայտնաբերում է գունեղ կերպարներ, ովքեր ձևավորում են նրա աշխարհայացքը, և ում կյանքում նա իր հերթին հետք է թողնում:
Բաց մի՛ թողեք այս լեգենդար ֆիլմը, որն ուղեկցվում է Էդդի Ուեդերի հիանալի երաժշտությամբ:
Ռեժիսոր` Շոն Փեն
Տևողությունը` 148 րոպե
Տարի` 2007
Լեզու՝ անգլերեն ( ենթագրերով)
Մուտքը 1000 դրամ` ներառյալ սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, մրգեր:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Ընկույզկոտրուկի գաղտնիքը
Drama Theatre named after Результаты поиска Hra...
Տոմսերի արժեքը` 2000, 3000դր: