Ֆիլմի ժամ.Ամելի Պուլէնի զարմանալի ճակատագիրը
ԷՕՆ-ը սիրով հրավիրում է բոլորին վառ գաղափարներով և գրավիչ կերպարներով լի ֆիլմի դիտման, որը ֆրանսիական կինոարվեստի գլուխգործոցներից է:
Ամելին երիտասարդ կին է, ով ունեցել է անսովոր մանկություն: Սրտի հազվագյուտ հիվանդության սխալ ախտորոշում ստանալով` Ամելին դպրոց չի հաճախում մյուս երեխաների նման, այլ ժամանակի մեծ մասն անցկացնում է իր սենյակում, ուր ապրում է ակտիվ երևակայական կյանքով: Չնայած դրան` նա արտասովոր և ռոմանտիկ անձնավորություն է, գեղեցիկ է, առողջ, աշխատում է սրճարանում: Երբ 1997-ի ամռանը արքայադուստր Դիանան զոհվում է ավտովթարում, Ամելին հասկանում է, որ կյանքը վաղանցիկ է և որոշում մասնակից դառնալ շրջապատի մարդկանց կյանքին` իր հարևաններին և սրճարանի կանոնավոր հաճախորդներին երջանկություն պարգևելով:
Ռեժիսոր` Ժան-Պյեր Ժընէ
Տևողությունը` 120 րոպե
Տարի` 2001
Լեզու՝ ֆրանսերեն, ռուսերեն ենթագրերով
Մուտքը` 1000 դրամ ( ներառյալ սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, մրգեր):
