Զեկույց - դասախոսություն, Սարգիս Հացպանեան
Հունվարի 23- ին` ժամը 19.00- ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա Սարգիս Հացպանյանի՝ «Հայերն իրենց բնօրրանում Ցեղասպանությունից հետո» դասախոսությունների շարքի հերթական դասախոսությունը՝ նվիրված Օսմանյան կայսրության 6 վիլայեթներից մեկին՝ Խարբերդին։
Բանախոսը կարծարծի հետևյալ հարցերը.
1. Հայությունն ինչպե՞ս գոյատևեց Օսմանյան Կայսրության փլատակների վրա ստեղծված հանրապետական Թուրքիայի նշված տարածքում (Ակն, Արաբկիր, Կաբան, Զերնակ, Բարդի, Խոզաթ, Կարմիր Վանք, Մազկերտ, Չմշկածակ, Խարբերդ, Մեզիրէ, Բերդակ, Փերի, Աքչադաղ–Արքա, Մալաթիա, Բեհեսնի, Ադիաման, Քյախթա–Նեմրութ, ևլն.)
2. Ի՞նչ պատահեց այդ տարածքները չլքած Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցների հետ
3. Ի՞նչպես են ապրում «Թուրքիայի Հանրապետության» քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներն այժմ Խարբերդում
4. 2015 թ. ընթացքում տարածաշրջանում ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում:
Մուտքն ազատ է:
