Կինոչորեքշաբթի. «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից»
Հունվարի 28- ին` ժամը 19:00- ին Նարեկացի Արվեստի Միությունը պատիվ ունի հրավիրելու բոլորին 2015 թվականի առաջին «Կինոչորեքշաբթի»- ին, որի շրջանակում կցուցադրվի ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմը:
Ֆիլմը Ղարաբաղյան պատերազմի 20-մետրանոց մարտադաշտի խրամատներից արված հազվագյուտ արխիվային նկարահանումները համակցում է փրկվածների մարդկային ու հուզիչ պատմությունների հետ, ովքեր այժմ ապրում են խաղաղ պայմաններում: Քսան տարի անց հեղինակը առիթ է ունեցել հետևելու նրանց մոտ մեկ տարվա ընթացքում և կերտելու այս մարդկանց կյանքի ու համընդհանուր պատմության ճշմարտացի պատկերը:
2007 թվականին Թրայբեքա կինոփառատոնում ֆիլմն արժանացել է "Լավագույն նոր վավերագրող" մրցանակին:
Ֆիլմի ցուցադրությունը նվիրվում է Հայոց բանակի օրվան:
Մուտքն ազատ է:
