Cinema
Կինո և թեյ: «Գարուն, ամառ,աշուն, ձմեռ... և գարուն»
Փետրվարի 8-ին` ժամը 16:00-ին, ԷՕՆի Թեյի Ակումբը հրավիրում է բոլոր թեյասերներին կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի-Դուկի լավագույն ֆիլմերից մեկի` «Գարուն, ամառ,աշուն, ձմեռ... և գարուն» ֆիլմի դիտմանը:
Այն պատմում է մի ծեր վանականի մասին, ով ապրում է մեկուսի լճում լողացող փոքր տաճարում: Ծերունու հետ է ապրում մի երիտասարդ տղա, ով ցանկանում է վանական դառնալ: Իսկ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են անցնում ամիսներն ու տարիները:
Ռեժիսոր` Կիմ Կի-Դուկ
Երկիր` Հարավային Կորեա, Գերմանիա
Տարի` 2003
Տևողություն` 103 րոպե
Լեզու` ռուսերեն կրկնօրինակում
Մուտքը` 2000 դրամ:
