Exhibitions
Օդ / Air
Չգիտեմ ուր եմ գնում, բայց գնում եմ, գալի՞ս ես:
Մենք բոլորս ծաղիկներ ենք,
Մենք բոլորս ծաղիկների պես ջրի կարիք ունենք,
Մենք արևի կարիք ունենք ծաղիկների պես,
Մենք տեղի կարիք ունենք ծաղիկների պես,
Մենք սիրո կարիք ունենք ծաղիկների պես:
Որտեղ կա ջուր,
Կա մոլախոտ:
Ծաղիկները շրջապատված են մոլախոտով,
Մենք ընտրում ենք, լինել մոլախոտ,
Մոլախոտը խեղդում է ծաղիկներին,
Այգեպանը գալիս է:
Ձևացնում է, թե մաքրում է մոլախոտը,
Բայց ծաղիկների շուրջ թույն է ցանում,
Կարծում է, թե լավ բան է անում,
Կարծում է՝ փրկում է ծաղիկներին
Ծաղիկները թուլանում են,
Թույնը թույն է ամեն շնչող բանի համար:
