Concert
Համերգ՝ նվիրված ՀԱՖՆ- ի՝ 1925թ- ի մարտի 20- ին կայացած առաջին ելույթի 90- ամյակին
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Past
20
March
Friday, 19:00
Մարտի 20- ին կկայանա ինքնատիպ խորհրդանշական մի համերգ՝ նվիրված Ֆիլհարմոնիկի՝ 1925թ- ի մարտի 20- ին կայացած առաջին ելույթին, որով էլ կսկսվի նվագախմբի հիմնադրման 90- ամյակի տոնակատարությունների շարքը:
Հատկանշական է ընդգծել այն հանգամանքը, որ մեր նվագախումբը հայ ժողովրդի վերածննդի յուրօրինակ խորհրդանիշներից մեկն է՝ հիմնադրված լինելով ցեղասպանությունից 10 տարի անց և լուսավորելով մեր ժողովրդին 90- ամյա իր անընդմեջ գործունեությամբ:
Ծրագրում`
Մոցարտի թիվ 39 սիմֆոնիա
Բրուքների թիվ 4 սիմֆոնիա
Տոմսերի արժեքը՝ 1000, 2000, 3000, 4000, 5000 դրամ:
