Cinema
Նվիրում. Կարեն Ջանգիրյան
Մարտի 11- ի Կինոչորեքշաբթին նվիրված է լինելու կյանքից վաղաժամ հեռացած դերասան Կարեն Ջանգիրյանի հիշատակին:
Այդ օրը, ժամը 19:00- ին Նարեկացի Արվեստի Միությունում կհյուրընկալվեն դերասանի գործընկերները, ընկերները, պարզապես նրա արվեստի երկրպագուները իրենց խոնարհումը բերելու իրենց ընկերոջ և տաղանդավոր դերասանի հիշատակին:
Երեկոյի ընթացքում կցուցադրվի ռեժիսոր Դմիտրի Քեսայանցի «Մարդն Օլիմպոսից» գեղարվեստական կինոնկարը` Կարեն Ջանգիրյանի մասնակցությամբ:
Ֆիլմը պատմում է երիտասարդ, ստեղծագործական երևակայությամբ օժտված մի դերձակի մասին, որը, սակայն, մշտական կոնֆլիկտների մեջ է շրջապատի հետ:
Մուտքն ազատ է:
