Cinema
Կինոչորեքշաբթի. «Արարատից Սիոն»
Ապրիլի 1- ին` ժամը 19.00- ին նախազատիկյան Կինոչորեքշաբթին ներկայացնում է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն» ֆիլմը:
Դեպի Սուրբ Երկիր քրիստոնյաների ուխտավորության գունագեղ խճանկարը ստեղծվել է շուրջ երկու հազար տարիների ընթացքում։
Վավերագրական ֆիլմը ստեղծողները ներկայացնում են այս պատմությունների մի շարք կարևոր էջեր` բացահայտելով սեփական ինքնության թանկարժեք հայեցակետեր։ Նրանք անցնում են հայ ուխտավորների ուղիներով, որոնք ընկած են երկու պատմական կիզակետերի միջև՝ Արարատից Սիոն։
Ցուցադրությանը ներկա կլինի ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:
Մուտքն ազատ է: