Cinema
Ոսկե ծիրան 2015. Բացման ֆիլմ
«Խենթ պատմություն»
Փարիզ, 1981 թվական: Հայազգի Արամը պայթեցնում է թուրք դեսպանի մեքենան՝ ծանր վնասվածք պատճառելով Ժիլին, որն անցնում էր իր հեծանվով: Արամը փախչում է Բեյրութ՝ միանալու Հայ ազատագրական բանակին: Նրա մայրը՝ Անուշը, գնում է հիվանդանոց Ժիլին տեսնելու և որդու համար ներողություն խնդրելու, բայց Ժիլն ուզում է իր դահճին դեմ առ դեմ հանդիպել: Մտքում վրեժ ՝ նա ուղևորվում է Մարսել՝ Արամի ընտանիքի անդամների հետ ճակատելու, բայց այնտեղ երկարատև հյուրընկալություն է գտնում: Արամը Բեյրութում ընհարվում է ընկերների հետ, մինչև որ մի օր որոշում է հանդիպել իր զոհին նրան իր ներկայացուցիչը դարձնելու մտադրությամբ…
