Cinema
Ոսկե ծիրան 2015. Անդրատլանտիկա
Երեսուն օր ծովում` շրջապատված Ատլանտյան օվկիանոսի հզոր ու վեհատեսիլ ալիքներով, ասես մի ամբողջ հավերժություն: Երեսուն օր բեռնատար նավի անձնակազմի հետ, օրեր, որ երևան են հանում քմահաճ ծովային իրականության ծածուկ գեղեցկությունը:
«Անդրատլանտիկան» վավերագրական էսսե է, որը ներկայանում է որպես խորհրդավորությամբ ու երազկոտությամբ լի աղոթք: Ֆիլմը զարմանալիորեն լի է թաքուն հույսով: Նավաստիների աչքերում և՛ նրանց սերն է ծովային կյանքի հանդեպ, և՛ հոգնածությունն այս դաժան ու անզիջում միջավայրի հետ բախվելուց: Ամեն կողմից նրանց շրջապատում է օվկիանոսի վիթխարի անսահմանությունը: Սպաները, նավաստիները աշխատում են ու խաղ անում, բայց և երազում: Նավը թե՛ փոխաբերություն է, թե՛ աշխարհի մանրակերտ...
