Cinema
Ոսկե ծիրան 2015. Սվանի սերը
Նրբակիրթ ամուրի Շառլ Սվանը 1890-ականներին մուտք է գործում Փարիզի ամենաազդեցիկ և վայելուչ միջավայր: Երբ նա սիրահարվում է կուրտիզանուհի Օդետ դը Կրեսիին, ընկերները զգուշացնում են զերծ մնալ ամուսնությունից: Օդետը խելքահան է անում Սվանին, որը կամաց-կամաց, բայց հաստատունորեն դուրս է մղվում բարձր հասարակությունից, չնայած բոլորի արտակարգ քաղաքավարությանը:
