Cinema
Ոսկե ծիրան 2015. Երբ մենք երազում էինք
Լայպցիգի արվարձանները Արևելյան Գերմանիայի փլուզումից շատ չանցած: Ռիկոն, Դանիելը, Պաուլը և Մարկը դեռ վերջերս կարմիր վզկապավոր պիոներներ էին, իսկ այժմ մեծանում են նոր վերամիավորված երկրի հորձանուտում: Երեկվա օրենքներն այսօր չեն գործում, գիշերը վերածվում է ցերեկվա, իսկ փողոցները` արկածներով լի խաղահրապարակի: Տղաները մոլեգնում են և սկսում ժամանակ սպանել բակերում, մեքենաներ գողանալ, թմրադեղեր փորձել, նորաբաց գիշերային ակումբ հաճախել: Նրանք բացում են սեփական դիսկոտեկը, որը շուտով պաշարվում է նեոնացիստ սափրագլուխների կողմից: Ամեն ինչ անկայուն է ու անկումային, բոլորը տարված են անուրջներով. Ռիկոն երազում է բռնցքամարտի կարիերայի մասին, Դանիելը ձգտում է Լայպցիգում իրեն հանդիպած ամենագեղեցիկ աղջկա` Աստղիկի հետ մեծ սիրավեպի մեջ մտնել…
